ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մեկնարկում է մանկական ակնաբուժության նոր ծրագիր
Որպեսզի հայ մանուկները չկորցնեն տեսողությունը Երեկ Երեւանում սկսվեց «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելումը Հայաստանում» թեմայով միջազգային երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ)՝ ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։
Միջազգային տվյալներով 1250 գ-ից պակաս քաշ ունեցող, 30 շաբաթից պակաս ծնված նորածինների կեսից ավելին որոշակի աստիճանի անհասության ռետինոպաթիա (ԱՌ) է ունենում։ ԱՌ-ն հանգեցնում է հասուն եւ անհաս ցանցաթաղանթի դեղին բծի ձգումների, ցանցաթաղանթի շերտազատման եւ կնճռոտման, որն էլ իր հերթին մանկական հասակում կուրություն է առաջացնում։
Որքան ցածր քաշով է ծնվում երեխան, այնքան ավելի հավանական է ԱՌ-ի առկայությունը։ Համաժողովն ազդարարեց ՀԱՆ-ի կողմից իրականացվող անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների եւ բուժման ծրագրի մեկնարկը՝ Երեւանի նորածինների վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի մի շարք բաժանմունքներում։ Հիվանդության կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման նպատակով ներդրված ԱՌ-ի ակնային զննումների, ախտորոշման եւ բուժման ծրագրի շնորհիվ յուրաքանչյուր տարի մոտ 100 երեխա կփրկվի ակնային շատ լուրջ խնդիրներից։
Ծրագրի տարեկան ծախսը կազմում է 22.7 միլիոն ՀՀ դրամ։ 200 հազար ԱՄՆ դոլար արդեն ներդրվել է կապիտալ ներդրումների, սարքավորման եւ ԱՄՆ-ում հայ մասնագետների վերապատրաստման նպատակով։
ՀՀ գլխավոր ակնաբույժ, ՀԱՆ բժշկական տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը փաստեց, որ հիվանդությունը կարող է առաջանալ հղիության ընթացքում առաջացած տարբեր բարդություններից՝ հավելելով, որ այդ դեպքերի 70 տոկոսը հանգեցնում է անվերադարձ կուրության։ Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել մանկական ակնաբույժների եւ ցանցաթաղանթի միջազգային ճանաչում եւ այս ծրագրում առանցքային դերակատարություն ունեցող մասնագետների ներկայացուցչական պատվիրակություն։ Նրանց թվում են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լին, Նյու Յորքի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր ակնաբույժ Փոլ Չանը, Կալիֆորնիայի Անահեյմ քաղաքից անվանի մանկական նեոնատոլոգ Պատրիկ Վուոլշը եւ այլք։
Համաժողովում քննարկվեցին հիվանդության ախտորոշման եւ բուժման առանձնահատկությունները, վերլուծվեց դրա տնտեսական ազդեցությունը։ ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը եւս առնչվում է անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) խնդրին։
Որոշ հաշվարկներով եւ հայ նեոնատոլոգների գնահատականներով Հայաստանում տարեկան ծնվում է ԱՌ ռիսկի խմբին պատկանող 500-600 երեխա։ Մինչդեռ ԱՌ ակնային զննումների եւ վաղ հայտնաբերման ու բուժման գործելակարգերի բացակայության պատճառով Հայաստանում անհաս երեխաների մոտ տեսողական խնդիրները հայտնաբերվում են ավելի ուշ տարիքում, երբ բուժումն արդեն պակաս արդյունավետ է։ Իսկ բուժում ստանալու համար ԱՌ ունեցող երեխաները ստիպված մեկնում են այլ երկրներ։ Սակայն նման հնարավորություններ շատ քչերն ունեն։
Լոս Անջելեսից ժամանած Թոմաս Լին խնդրի լուծման գործում հատկապես կարեւորեց 40 րոպե տեւողությամբ լազերային միջամտությունը, որը մանկանը տեսողություն է ապահովում ողջ կյանքի ընթացքում։ Ա. Մալայանը լրագրողներին հավաստիացրեց, որ լազերային բուժման նախնական գինը չի գերազանցում 20 հազար դրամը։ Իսկ ավստրալացի հայտնի ակնաբույժ Ջեյմս Սմիթը, կարեւորելով հայ մասնագետների հետ համագործակցությունը, շեշտեց, որ փորձի փոխանակումը լավագույն միջոցն է այս հիվանդությունների դեմ ավելի արդյունավետ պայքար տանելու գործում։
Միջազգային ճանաչում ունեցող մասնագետների այցը կարեւորվում է նաեւ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման գործում։ Նրանք մեր մասնագետներին կհաղորդեն անհաս երեխաների ակնային զննման, ռետինոպաթիայի ախտորոշման, լազերային բուժման իրականացման եւ նորագույն սարքավորման օգտագործման իրենց փորձը։
Առաջին անգամ Հայաստանում օգտագործելով ՀԱՆ-ի կողմից ձեռք բերված «RetCam» (հատուկ ռետինալ ֆոտոխցիկներ) սարքավորման պատկերները եւ հեռաբժշկությունը՝ ամերիկացի եւ հայ մասնագետները կկարողանան երկարաժամկետ համագործակցություն հաստատել, ինչը ծրագրի իրականացման բոլոր փուլերում բարձր որակ կապահովի։
29.06.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







